ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՈՂԲ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Կողբ (Кохб, Koghb), Ըստ Մովսես Խորենացու, Կողբափոր գավառը գտնվել է Գուգարաց նահանգի կազմում և հիմնվել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանները պաշտպանելու համար (Կողբը նույնականացվում է հայերեն կողպեք բառի հետ): Կողբը համարվում է հյուսիսային Հայաստանի ամենահին և ամենամեծ գյուղը, որի սահմանները Երվանդունիների ժամանակներից մինչև մեր օրերը գրեթե չեն փոփոխվել:
Չնայած առաջին գրավոր հիշատակությունն արվել է Մովսես Խորենացու կողմից 5-րդ դարում, բայց պատմական միջավայրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ գյուղը գոյություն է ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից։ Այստեղ պահպանվել են դեռևս բրոնզեդարյան և հեթանոսական ժամանակաշրջանների կառույցների, կիկլոպյան ամրոցների ավերակների հետքեր։ Կողբի՝ տարածաշրջանի և Հայաստանի հնագույն բնակատեղի լինելու մասին են վկայում հազարամյակների հնություն ունեցող պատմական հուշարձանները, բնակատեղիները, դամբարանները և պեղված նյութերը։
Լինելով Կողբափոր գավառի կենտրոնը և գտնվելով բանուկ առևտրային ճանապարհների վրա, վաղ միջնադարում Կողբը հասել է զարգացման բարձր մակարդակի: Հետագայում՝ 7-13-րդ դարերում մի քանի անգամ նվաճվել է նախ արաբների, այնուհետև սելջուկներկ և մոնղոլ-թաթարների կողմից: Հետագայում այս տարածաշրջանն ընդգրկվել է Պարսկաստանի, այնուհետև Վրաց թագավորության կազմում: 1801թ-ից, Վրաստանի կազմում միացել է Ռուսաստանին:
19-րդ դարավերջին, ազգագրագետ, բանահավաք Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը Կողբի մասին գրում է` «…Կողբ գյուղի բնակիչք տեղափոխված են Արարատյան նահանգի Կողբ գյուղից, վասն որո պահած են միևնույն գյուղանունը»:
Մինչև 1920թ Կողբը գտնվել է Ռուսական Կայսրության Ելիզավետապոլի նահանգի Ղազախի գավառի կազմում, իսկ Խորհրդային իշխանության հաստատումից հետո` մինչև 1937թ-ը Դիլիջանի և Իջևանի շրջանների կազմում: Հետագա տասնամյակներում, մինչև Տավուշի մարզի կազմավորումը, գտնվել է Նոյեմբերյանի շրջանի կազմում:
Համաձայն «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թ. հունիսի 17-ի № 100-Ն օրենքի Կողբ համայնքի մեջ ընդգրկվել են Կողբ և Զորական բնակավայրերը:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Կողբ համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում` Տավուշի մարզի նախկին Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ Երևան - Իջևան - Վրաստանի սահման միջպետական մայրուղու վրա: Հեռավորությունը մայրաքաղաքից 195 կմ է, մարզկենտրոնից՝ 60, Բագրատաշենի սահմանային անցակետից՝ 20, Այրում երկաթուղային կայարանից՝ 17։ Համայնքը տեղակայված է ծովի մակերևույթից 500-1950 մ բարձրության վրա՝ Գուգարաց լեռնաշղթայի լեռնաբազուկներին, Կողբ, Ոսկեպար և Դեբեդ գետերի ջրահավաք ավազաններում։ Սահմանակից է Նոյեմբերյան, Այրում, Շնող, Հաղպատ համայնքներին, ինչպես նաև հյուսիսից՝ Վրաստանին, իսկ արևելքից՝ Ադրբեջանին:
Ռելիեֆը լեռնային է և բնութագրվում է խիստ կտրտվածությամբ և լանջերի դիրքադրությունների փոփոխությամբ: Լեռնալանջերն անտառապատ են: Անտառկազմող ծառատեսակներն են հաճարենին, կաղնին, բոխին, ղաժին, լորենին, հացին, թխկին, փռշնին և այլ ծառատեսակներ: Թփերից առավելապես հանդիպում են հոնին, սզնին, մասրենին, զկռենին, մոշենին, ցախակեռասը, կծոխուրը:
Համայնքն ունի ընդարձակ ալպյան արոտավայրեր և խոտհարքներ:
Կողբ գետի ձախ ափին ձգվում է Կոզմանի, իսկ աջին Ոսկեպարի լեռնաշղթաները, որոնց լեռնաբազուկները արևելյան ուղղությամբ իջնում են Կողբագետի ստորին հովիտի ուղղությամբ: Հանածոներից տարածված են կրաքարերը, տուֆը, կան ավազի, ցեոլիտի, ֆելզիտի, բազալտի, պղնձի և երկաթի պաշարներ:
Ինչպես ողջ հայկական բարձրավանդակը, համայնքի տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որի մասին գրել են նաև միջնադարի պատմիչները: Կիրակոս Գանձակեցու վկայությամբ 1119 թ երկրաշարժից ավերվել է Մշկավանքը: Մեր ժամանակներում ուժգին երկրաշարժեր են գրանցվել 1988 և 1997 թվականներին:
Կողբի կլիման մեղմ է և աչքի է ընկնում չափավոր տաք ամառներով ու չափավոր ցուրտ ձմեռներով: Վեգետացիոն շրջանի տևողությունը մոտ 210 օր է: Տարեկան տեղումների միջին քանակը 550-600 մմ է:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Զորական
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
Կողբ բնակավայրում՝
25 կմ երկարությամբ խմելու ջրի ներքին ցանցի կառուցում
Պետ. բյուջե, Վեոլիա Ջուր, անհատ բարերարներ, զարգացման ծրագրեր
Թիվ 1 մանկապարտեզի շենքի հիմնական նորոգում և գույքի ձեռքբերում
անհատ բարերարներ, զարգացման ծրագրեր
Մանկական երաժշտական դպրոցի շենքի ամրացում և հիմնական նորոգում
բարերարներ, զարգացման ծրագրեր
Մշակույթի կենտրոնի շենքի հիմնական նորոգում գույքի ձեռքբերում, և կենտրոնացված ջեռուցում
Պետ. բյուջե, անհատ բարերարներ
Թիվ 2 դպրոցի շենքի հիմնական նորոգում և կենտրոնացված ջեռուցում
Պետ. բյուջե, բարերարներ, զարգացման ծրագրեր
5 կմ երկարությամբ գիշերային լուսավորության ցանցի կառուցում
Զորական բնակավայրում՝
2 կմ երկարությամբ գիշերային լուսավորության ցանցի կառուցում
Առնվազն 1,5կմ ներհամայնքային ճանապարհի ասֆալտապատում
Ոռոգման ջրի ներքին ցանցի ընդլայնում և վերանորոգում
Դպրոցի շենքի 1-ին հարկի հիմնական նորոգում
Վարչական ղեկավարի նստավայրում միջոցառումների դահլիճի նորոգում
Պետ. բյուջե, զարգացման ծրագրեր
Ըստ Մովսես Խորենացու, Կողբափոր գավառը գտնվել է Գուգարաց նահանգի կազմում և հիմնվել է Մեծ Հայքի հյուսիսային սահմանները պաշտպանելու համար (Կողբը նույնականացվում է հայերեն կողպեք բառի հետ): Կողբը համարվում է հյուսիսային Հայաստանի ամենահին և ամենամեծ գյուղը, որի սահմանները Երվանդունիների ժամանակներից մինչև մեր օրերը գրեթե չեն փոփոխվել:
Կողբ համայնքը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում` Տավուշի մարզի նախկին Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ Երևան - Իջևան - Վրաստանի սահման միջպետական մայրուղու վրա: Հեռավորությունը մայրաքաղաքից 195 կմ է, մարզկենտրոն Իջևանից՝ 60, Բագրատաշենի սահմանային անցակետից՝ 20, Այրում երկաթուղային կայարանից՝ 17։ Համայնքը տեղակայված է ծովի մակերևույթից 500-1950 մ բարձրության վրա՝ Գուգարաց լեռնաշղթայի լեռնաբազուկներին, Կողբ, Ոսկեպար և Դեբեդ գետերի ջրահավաք ավազաններում։ Սահմանակից է Նոյեմբերյան, Այրում, Շնող, Հաղպատ համայնքներին, ինչպես նաև հյուսիսից՝ Վրաստանին, իսկ արևելքից՝ Ադրբեջանին:
Համաձայն ««Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թ. հունիսի 17-ի № 100-Ն օրենքի Կողբ համայնքի մեջ ընդգրկվել են Կողբ և Զորական բնակավայրերը:
Զորականը նախկին Նոյեմբերյանի շրջանի Քորփլու (Հոկտեմբեր) գյուղն է, որի ներկայիս բնակիչները Նոյեմբերյանի շրջան են տեղափոխվել 1988թ դեկտեմբերին Ադրբեջանի Շամխորի շրջանի նախկին Չարդախլու գյուղից և բնակեցվել Քորփլու գյուղի տարածքում:
Կողբ համայնքի առկա բնակիչության թիվը 5988 է (որից՝ 4889-Կողբ, 1099-Զորական), ընդհանուր 1617 ընտանիք (որից՝ 1286՝ Կողբ, 331՝ Զորական): Համայնքում գործում է 3 միջնակարգ դպրոց, 3 մանկապարտեզ՝ (2-ական՝ Կողբ, 1-ական Զորական):
Ստորև բերված աղյուսակում ներկայացված են համայնքի ժողովրդագրական ընդհանուր ցուցանիշները՝
№
Ցուցանիշներ
Կողբ
Զորական
Կողբ համայնք
1
տնային տնտեսություններ
1286
331
1617
2
բնակչության թիվ, որից
4889
1099
5988
3
0-6
318
93
411
4
7-17
574
155
729
5
18-63
3163
620
3783
6
63-ից բարձր
834
231
1065
7
կին
2340
544
2884
8
տղամարդ
2549
555
3104
9
կենսաթոշակառուներ
862
1017
10
փախստականներ
-
11
միակողմանի ծնողազուրկ
16
23
12
երկկողմանի ծնողազուրկ
13
Հայրենական պատերազմի մասնակիցներ
14
Արցախյան պատերազմի մասնակիցներ
15
հաշմանդամներ
259
25
284
զբաղվածներ
3082
500
3582
17
գործազուրկներ
18
ընտանեական նպաստ ստացողներ
128
43
171
19
Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհվածների ընտանիքներ
Համայնքում գործում են մշակութի կենտրոն, որտեղ տեղակայված են Կողբի թանգարանային ցուցանմուշների սրահը, գործում են թատրոն և տիկնիկային թատրոն, ինչպես նաև մարզական և մշակութային խմբակներ: Համայնքում գործում են երաժշտական և գեղարվեստի դպրոցներ, բժշկական ամբուլատորիա, փայտամշակման ձեռնարկություններ, հացաբուլկեղենի արտադրամաս: Փոքր հզորությամբ աշխատում է պտուղ-հատապտուղների պահածոների «Անտառի բարիք» արտադրամասը:
Բնակչությունն ապահովված է մի շարք ծառայություններով՝ առկա են ավելի քան 80 կենցաղային սպասարկման և առևտրային կետեր:
Խմելու ջրով ապահովված է գյուղացիական տնտեսությունների մոտ 95%-ը, սակայն ներքին ցանցը խիստ մաշված է վերանորոգման կարիք ունի:
Գործում են փոստը և հեռախոսացանցը:
Մասամբ առկա է փողոցային լուսավորության համակարգ:
Վերջին տարիներին Կողբում կառուցվել են երկու նոր սրբավայրեր՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ մատուռը և Սբ. Հովհաննես եկեղեցին:
Facebook
YouTube