18.02.21
Հանրային քննարկում
|
2021թ մարտի 3-ին ժամը 12:00-ին Տավուշի մարզի Կողբի համայնքապետարանում տեղի կունենա «ԴԱՎ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի հանքավայրի Նոր Կողբ տեղամասի արդյունահանման» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ): Ցանկացողները կարող են ներկա գտնվել քննարկմանը...
|
|
13.02.21
ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ԱՅՍ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
|
ԱՍՏՎԱԾ ՕՐՀՆԻ ԱՅՍ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ
|
|
09.02.21
Նորաշեն թաղամասի ջրամատակարարման ցանցի կառուցում...
|
Համայնքապետարանի միջոցներով Նորաշեն թաղամասի ջրամատակարարման ցանցը ամբողջությամբ փոխվել է երեսունն ավելի տնտեսությունների խմելու ջրով ապահովելու նպատակով, և կառուցվել է նորը: Ճանապարհներում ջրագծի անցկացման հատվածները այժմ խճապատվում և բարեկարգվում են:
|
|
09.02.21
Նորոգման աշխատանքներ
|
Կողբի համայնքապետարանի կողմից հիմնանորոգվել է Կողբի թիվ 2 մանկապարտեզի 60 մ երկարությամբ ցանկապատի խարխլված հենապատը:
|
|
09.02.21
Տեառնընդառաջ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, փետրվարի 13-ին Տեառնընդառաջի տոնին ժամը 1200-ին Կողբի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի ենք հրավիրում 2020 թվականի փետրվարից մինչ օրս ընտանիք կազմած մեր համայնքի զույգերին՝ քահանայի օրհնությունը և համայնքի ղեկավարի բարեմաղթությունները ընդունելու առ այն, որ անկախ բոլորիս հայտնի իրավիճակներից կյանքի շարունակությունը սկսվում է ձեզնով ու բոլոր հայ ընտանիքներով:
|
|
08.02.21
Իրազեկում
|
Տեղեկացնում եմ, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարվա համար մեկնարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագրի շրջանակներում ապահովագրական պայմանագրերի կնքման գործընթացը։ Ապահովագրական պայմանագրերի կնքման համար սահմանված են հստակ ժամկետներ, որի հետ կապված ներկայացվում է տեղեկատվություն՝ ապահովագրության ռիսկերի, մշակաբույսերի, ժամկետների և ներառված մարզերի վերաբերյալ։ Ծրագրի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» ՀԿ-ի՝ https://aina.am և ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ https://mineconomy.am պաշտոնական կայքերում։
|
|
08.02.21
ԽԱՂԱՂՈԻԹՅՈՒՆ
|
Ետպատերազմյան շրջանում այսօր տեղի ունեցավ առաջին զորակոչը, և մեր համայնքից ինը տղաներ, միանալով նորակոչիկ ընկերներին, մեկնեցին հայոց բանակ՝ հայրենիքին պարտքը տալու: Աստված պահապան նրանց ու մեր բոլոր զինվորներն...
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |