|
Հայտարարություն
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
01/11/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
01/11/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի գործընկեր, «Ն ԵՎ ՌՈՒՖ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) առաջարկում է «ՏԱՔ ՁՄԵՌ» ծրագիրը, որի նպատակն է նվազագույնի հասցնել բնակչի ջեռուցման ծախսը: Ընկերությունը առաջարկում է գերմանական «ՌՈՒՖ» հոսքագծով և տեխնոլոգիայով ռուսական արտադրության բրիկետներ, որոնք պատրաստված են բացառապես փայտի թեփից, մասնավորապես՝ սոճի, եղևնի, կաղնի, հաճարենի, բոխի, կեչի և այլ նմանատիպ ծառատեսակներից: Բրիկետները կարելի է օգտագործել, որպես վառելանյութ վառարանի, կաթսայի, բուխարիի և թոնրի մեջ: Առաջարկվող արտադրանքը մյուս վառելիքներից տարբերվում է՝ 1. կոմպակտությամբ (1 տոննան հավասար է 4-ից 5 մ 3 փայտի) 2. էկոլոգիապես մաքուր (շմոլ գազի պարունակությունը 0,02%) 3. ֆինանսապես տնտեսող (1-ը 2-ի հարաբերությամբ գազի նկատմամբ) 4. հիգենիկ (ձմռան ընթացքում խողովակների մաքրումը 1-ը 10-ի հարաբերությամբ փայտի նկատմամբ): Ընկերությունն առաջարկվող ապրանքատեսակով ոչ միայն թեթևացնում է ազգաբնակչության հոգսը, այլ նաև նպաստում է հայկական բնաշխարհի պահպանմանը: Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին:
Հարգանքով՝ Տնօրեն՝ Նորիկ Առաքելյան
«Ն ԵՎ ՌՈՒՖ» ՍՊԸ
Հասցե՝ ԵՐԵՎԱՆ, ԱՎԱՆ, ԱՎԱՆ 3 Փ., 37,
n.k.arakelyan@mail.ru : +37494401708
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
19/10/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/10/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Ձեզ եմ ներկայացնում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գրությունը 2021 թվականի հոկտեմբերի 30-ին կայանալիք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հոկտեմբերի 11-ի N 1696-Ա/2 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի վերաբերյալ:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/09/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/10/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Գյուղական կանանց ձեռներեցության գիտելիքի և հմտությունների զարգացում» թեմայով դասընթացի հրավեր
«Հայաստանում գյուղական ձեռնարկատիրության առաջատար կանայք» ծրագիրն իրականացնում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը՝ «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» նախագծի շրջանակում։
Ծրագրի նպատակն է զինել կանանց համապատասխան գիտելիքներով և հմտություններով՝ զբաղվելու ձեռներեցությամբ գյուղատնտեսության ոլորտում։ Ծրագիրը նախատեսում է երկու փուլով անցկացվող դասընթացների շարք։ Առաջին փուլում մասնակիցները հիմնարար գիտելիքներ ձեռք կբերեն բիզնես ոլորտի մասին․
- Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը
- Ինչպե՞ս այն զարգացնել, պլանավորել և կազմակերպել
- Ի՞նչ է մարքեթինգը, վաճառքը, գինը
- Ինչպե՞ս հաղորդակցվել հաճախորդների հետ
Երկրորդ փուլում ցանկացողներն ավելի խորը կծանոթանան իրենց հետաքրքրող գյուղատնտեսական ոլորտների նորարարությունների մասին՝
- մրգի և հատապտուղների վերամշակում,
- խաղողագործություն և ջերմոցային արտադրություն,
- մեղվաբուծություն,
- տնկարանների արտադրություն,
- գյուղատնտեսության մեքենայացման ծառայություններ,
- ագրոտուրիզմ։
Մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու դրամաշնորհային ծրագրի մրցույթին՝ իրենց բիզնեսի աջակցման համար։
Դասընթացները կազմակերպում է «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» հասարակական կազմակերպությունը:
Խնդրում ենք աջակցել, տարածել այս հայտարարությունը Ձեր համայնքի 18-55 տարեկան կանանց շրջանում, ովքեր հետաքրքրված են՝ լրացնելով ստորև աղյուսակը և ուղարկելով այն առավելագույնը 3 օրվա ընթացքում՝ հետևյալ էլ. հասցեներին՝
mariamkeshishyan1995@gmail.com
svetlanaabrahamyan.ed@gmail.com
qnarikgrigoryan@mail.ru
dinababayab95@gmail.com
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին՝ 055 270237, 099 433705, 099 904804
Կից ներկայացվում է դասընթացի օրակարգը։
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/09/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
18/10/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում եմ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
- Քիմիական գիտություններ
- Կենսաբանական գիտություններ
- Տեխնիկական գիտություններ
- Գյուղատնտեսական գիտություններ
- Պատմական գիտություններ
- Տնտեսագիտություն
- Բանասիրական գիտություններ
- Իրավաբանական գիտություններ
10. Մանկավարժական գիտություններ
- Բժշկական գիտություններ
- Դեղագործական գիտություններ
13. Արվեստագիտություն
- Ճարտարապետություն
- Հոգեբանական գիտություններ
16. Ռազմական գիտություններ
- Սոցիոլոգիական գիտություններ
18. Քաղաքական գիտություններ
19. Գիտություններ երկրի մասին
20. Տեղեկատվական տեխնոլոգիաներ
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500.000-ական դրամի չափով:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:
Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Խնդրում եմ ապահովել մրցույթի մասին հայտարարության /կցվում է/ տարածումը համայնքապետարանների կայքէջով և սոցիալական ցանցերով ու պատասխան գրությամբ ներկայացնել հայտարարության տարածման հղումը:
Խնդրում եմ նաև հնարավորության դեպքում ապահովել յուրաքանչյուր մարզից առնվազն երկու գաղափարի ներկայացումը:
Գաղափարների հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային փոստին՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
23/09/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
01/10/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 14:00-ին ՀՀ Տավուշի մարզի Կողբի համայնքապետարանում տեղի կունենա «ԷՆ.ՍԻ.Ի.ՍԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի ցեոլիտային տուֆերի «Նոր Կողբ» տեղամասում
հանքավայրի արդյունահանման աշխատանքների և Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումներ /առաջին փուլ/:
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/09/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/10/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2021թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 11.00-ին Տավուշի մարզի Կողբի համայնքապետարանում տեղի կունենա գ. Կողբի վարչական տարածքում գտնվող ՀՀ Պետական սեփականություն հանդիսացող 11-041-0705-0002 (նախկին՝ 110-041-0705-0003) կադաստրային ծածկագրով 1,65555 հա գյուղատնտեսական նշանակության խոտհարքի աճուրդ վաճառք: Մեկնարկային գինը սահմանել 2 100 000 ՀՀ դրամ, սակարկությունների ժամանակ քայլի չափը սահմանել
մեկնարկային գնի 5 տոկոսի չափ: Հայտերի ընդունումն ավարտվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզ Կողբի համայնքապետարան: Հեռ. (0266)52467
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
07/09/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
02/10/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2021թ. հոկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին ՏավուշիմարզիԿողբիհամայնքապետարանումտեղի կունենագ. Կողբի վարչական տարածքումգտնվողՀՀ Պետականսեփականությունհանդիսացող 11-041-0705-0002 կադաստրային ծածկագրով 0,88099 հա գյուղատնտեսականնշանակության արոտավայրի վարձակալությանմրցույթ: Վարձավճարի մեկնարկային չափը 25.000 դրամ, քայլի չափը 1250 դրամ, վարձակալությանժամկետը 10 տարի: Հայտերի ընդունումն ավարտվում էմրցույթից 3 աշխատանքայինօրառաջ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզ Կողբի համայնքապետարան: Հեռ. (0266)52467
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
02/09/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
20/09/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կողբ համայնքի ղեկավարությունը և «ԳիՀԻ հոգեբանների և հայագետների միավորում» ՀԿ-ն հանդես են գալիս հոգեբանական կենտրոնի հիմնադրման նախաձեռնությամբ, որը սպասարկելու է Կողբ գյուղի և մերձակա համայնքների բնակիչներին։
Կենտրոնում աշխատել ցանկացողների համար անցկացվելու է անվճար վերապատրաստում «Կ․ Գ․ Յունգի Անալիտիկ հոգեբանության գործնական կիրառություն» թեմայով։
Առաջին 10 տեսական հանդիպումներն անցկացվելու են ԱՌՑԱՆՑ և ընդգրկելու են հետևյալ ենթաթեմաները․
1․ Անալիտիկ հոգեբանության էությունը և մեթոդները
2․ Արխետիպեր և խորհրդանիշներ
3․ Երազների տեսակները և դրանց վերլուծությունը
4․ Թերապևտիկ օրինակներ և կիրառության ոլորտները
5․ Անալիտիկ հոգեբանության կիրառությունը ճգնաժամային իրավիճակներում, հետպատերազմյան երկրում, պատերազմական տրավմա ունեցող այցելուների հետ (ներածություն)։
Վերջին հանդիպման ընթացքում ստուգվելու է նյութի յուրացման աստիճանը և ընտրվելու են գործնական փուլի մասնակիցները (թվով մինչև վեց մասնակից), որոնք էլ հետագայում կխորացնեն իրենց գիտելիքները և կաշխատեն նորաբաց կենտրոնում։
Մասնակցել կարող են այն անձինք, որոնք․
1․ ունեն հոգեբանական կրթություն (առնվազն բակալավր),
2․ բնակվում են Կողբում կամ հարակից բնակավայրերում։
Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել CV gihidream@gmail.com էլ. հասցեին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս․ թ․ սեպտեմբերի 20-ը։
Հարցերի դեպքում կարող եք զանգել 093667877 հեռախոսահամարով՝ Լուիզա Ղազարյանին:
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
27/08/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/08/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Կողբի մշակույթի կենտրոնն ընդունում է հայտեր դհոլի խմբակ հաճախել ցանկացող 7-14 տարեկան երեխաների համար, որը կսկսի գործել օգոստոսի 30-ից ժամը16:00-ից:
Դասատու ՝ Ալբերտ Հարությունյան
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մշակույթի կենտրոն կամ զանգահարել 093077727 հեռախոսահամարով:
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
18/08/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
18/09/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1226-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021 թվականի պետական աջակցության» ծրագրի մատակարարների:
|
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
|
|
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
13/08/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
27/08/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք ազգաբնակչությանը , որ <<Ն.Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ>> ՓԲԸ-ում իրականացվում է կորոնավիրուսի վճարովի թեստավորում և <<Ճամփորդիր առանց COVID-19>> հավելվածի տեղադրում՝ պետական սահմանը հատելու համար :
<<Ճամփորդիր առանց COVID-19>> հավելվածը հնարավորություն է տալիս բջջային հեռախոսում ունենալ հանձնած COVID-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով:
Թեստավորումը իրականացվում է աշխատանքային օրերին ժամը՝ 09:00 -ից մինչև 14:00 -ն:
Ցանկացողները կարող են մոտենալ Նոյեմբերյանի ԲԿ : Անձնագրի առկայությունը ՊԱՐՏԱԴԻՐ է:
|
| | |
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
14/07/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
16/07/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 7-13-ը Հայաստանի Հանրապետությունում Դիլիջան քաղաքում կմեկնարկի Buissup Global Forum-ը: Ֆորումը նվիրված է բիզնես հմտությունների զարգացմանը, որը կունենա հետևյալ խորագիրը՝ «Գաղափարից դեպի իրագործում»։ Ինտենսիվ դասընթացը ներառում է հետևյալ փուլերը՝ գաղափարի գնահատում և մոդելավորում, մարքեթինգ և վաճառքներ, ֆինանսների կառավարում, նախագծի ներկայացում ներդրողներին։
Ցանկանում ենք հնարավորինս ներգրավել մեր համայնքի երիտասարդներին ֆորումին:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +37477250036 Քրիստինա։
|
| | |
|
|
|
Ուշադրություն Կողբ համայնքի կայքի այցելուներին...
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
28/06/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
28/06/2022
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ այցելու, սույն պաշտոնական կայքի միջոցով Դուք կարող եք.
- Դիմել համայնքապետարան․ դիմում, հարցում կամ բողոք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հետևել գրության (նամակի) ընթացքին (տրամադրվում է ծածկագիր) և ստանալ պատասխանը։
- Ծանոթանալ ՏԻՄ-երի իրավական ակտերին և դրանց նախագծերին, թողնել մեկնաբանություններ և առաջարկներ։
- Ստանալ տեղեկատվություն համայնքներում գործող նախադպրողական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) վերաբերյալ, ինչպես նաև առցանց հերթագրել երեխային (առցանց դիմում) մանկապարտեզ ընդունվելու համար, հետևել հերթի շարժին, ստանալ ծանուցումներ դիմուներն ընդունելու, մերժելու, հերթը հասնելու մասին և այլն։
- Ստանալ տեղեկատվություն համայնքում գործող համայնքային կազմակերպությունների վերաբերյալ:
- Ստանալ մանրամասն տեղեկատվություն համայնքային սեփականության գույքի (հողեր, շենքեր-շինություններ, մեքենա-մեխանիզմների) և դրանց կառավարման գործընթացների վերաբերյալ։
- Ստանալ վարձակալված համայնքային գույքի համար տեղեկանք կատարվելիք վճարումների ժամանակացույցի, ինչպես նաև հաշվարկված վարձավճարների (ներառյալ տույժերը) վերաբերյալ։
- Գրանցել տարատեսակ խնդիրներ՝ արձանագրված համայնքնում, բնակավայրում, փողոցում, թաղամասում, շենքում, բակում և այլն։ Հետևել խնդրի լուծման ընթացքին, արձագանքել տրված լուծումներին, ներկայացնել մեկնաբանություններ և առաջարկներ։
- Ծանոթանալ տեղական տուրքերի դրույքաչափերին։ Կատարել տարատեսակ թույլտվությունների ստացման համար տեղական տուրքերի չափերի հաշվարկ։
- Մասնակցել հարցումների և հանրային քննարկումների: Քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:
- Ծանոթանալ համայնքների բյուջեների պլանային ցուցանիշներին (մուտքեր, ելքեր), կատարողականներին (եկամուտների, ծախսերի) և հաշվետվություններին։
- Ծանոթանալ ՏԻՄ-երիկողմից տրամադրվող 60-ից ավել վարչական ծառայությունների մատուցման ընթացակարգերին, ստանալ դիմելու ձևաթղթերը, առցանց եղանակով դիմել որոշ ծառայությունների համար։
- Մասնակցել համայնքի զարգացման ծրագրերին (այդ թվում համայնքների մասնակցային բյուջետավորման գործընթացին)` ներկայացնելով առաջարկներ, քվեարկելով ներկայացված առաջարկների համար, գրանցելով մեկնաբանություններ և կարծիքներ այս կամ այն առաջարկի վերաբերյալ։
- Ծանոթանալ համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվություններին։ Ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ թողնել մեկնաբանություններ, կարծիքներ և առաջարկներ:
- Ծանոթանալ համայնքային բյուջեի միջոցով կատարվող գնումների փաստաթղթերին։
- Բաժանորդագրվել համայնքային նորություններին, հայտարարություններին և իրադարձություններին (այդ թվում ավագանու նիստերին, հանրային քնննարկումներին և այլն)։
- Օգտվել կայքերում առկա և հանրային նշանակություն ունեցող տարբեր տեղեկատվական ռեսուրսներից։
|
| | |
|
|
|
|
Հայտարարություն
(Վերջնաժամկետը լրացել է)
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
|
|
Կողբի համայնքապետարան
|
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
|
|
25/06/2021
|
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
|
|
30/08/2021
|
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
2021թ օգոստոսի 30-ին, ժամը 12.00-ին Տավուշի մարզի Կողբի համայնքապետարանում տեղի կունենա գ. Կողբի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-041-0426-0046 կադաստրային ծածկագրով 1 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի աճուրդ վաճառք: Մեկնարկային գինը սահմանել 1 544 400 դրամ, սակարկությունների ժամանակ քայլի չափը սահմանել մեկնարկայի գնի 5 տոկոսի չափ, նախավճարը կազմում է մեկնարկային գնի 50 տոկոսը, : Հայտերի ընդունումն ավարտվում է աճուրդից 3 աշխատանքային օր առաջ: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Տավուշի մարզ Կողբի համայնքապետարան: Հեռ. (0266)52467
|
| | |
|
|
1 2 3 4 5 6 7 |